Օգոստոսի 29-ին կայացավ Վ. Բաննիկովի անվան մրցաշարի երրորդ մրցափուլի հանդիպումը Հայաստանի և Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև:
Մեր հավաքականը զիջեց մրցակցին 1:3 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակը՝ ինչպես նախորդ խաղում, դարձավ Լևոն Բաշոյանը:
Հիշեցնենք, որ մեր U17 թիմը առաջին մրցափուլում խոշոր՝ 0:4 հաշվով զիջել էր ուկրաինացիներին, իսկ երկրորդ մրցափուլում ոչ-ոքի՝ 1:1 էր խաղացել Բուլղարիայի թիմի հետ:
©2021 Armenian Soccer