Հոկտեմբերի 13-ին՝ Տալլինի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան խաղին ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Խորեն Բայրամյանի նախախաղային ասուլիսը։
-Խորեն, վերջերս, նորամուտը նշեցիր Հայաստանի հավաքականում և արդեն մասնակցել ես 3 խաղի: Ի՞նչ է զգում ֆուտբոլիստը, երբ առաջին անգամ դաշտ է դուրս գալիս ազգային հավաքականի մարզաշապիկով:
-Նախևառաջ դա մեծ ուրախություն, մեծ հպարտություն է ներկայացնել քո հայրենիքը: Առաջին անգամ, երբ ես եկա Հայաստան, զգացի անչափ ջերմ վերաբերմունք` ինչպես երկրպագուների, այնպես էլ խաղընկերներիս, ՀՖՖ աշխտակիցների և ղեկավարության կողմից: Այս անգամ արդեն ամենին ծանոթ էի, բայց առաջին անգամն էր, որ խաղում էի Հենրիխ Մխիթարյանի հետ: Այդպիսի մեծ վարպետի կողքին խաղալը շատ հետաքրքիր է և միմիայն դրական հույզեր է պարգևում:
-Կարիերայի ընթացքում դու խաղացել է տարբեր դիրքերում և, կարելի է ասել, որ ունիվերսալ խաղացող է: Ո՞րն է քո ամենաօպտիմալ խաղային դիրքը, որտեղ ես ամենալավը զգում քեզ:
-Ամենասիրելիս դիրքս այն է, որտեղ ես խաղում եմ հանդիպման առաջին րոպեներից` էական չէ, թե դա աջից է, թե ձախից: Գլխավոր մարզիչը որտեղ էլ որոշի, որ ես պետք է խաղամ, այնտեղ էլ կներդնեմ առավելագույն ուժերս և կփորձեմ օգտակար լինել թիմին:
©2020 Armenian Soccer