Նոյեմբերի 22-ին ՌԴ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնության 15-րդ տուրի շրջանակում կազմում մրցեցին տեղի «Ռուբինն» ու «Ռոստովը»: Հանդիպման հերոսը դարձավ ՀՀ ազգային հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը: Նա դուբլի հեղինակ դարձավ ու օգնեց իր էիմին`«Ռոստովին» 2:0 հաշվով հաղթել տանտերերին: Խորենը աչքի ընկավ 55-րդ և 76 –րդ րոպեներին: Դրանք ընթացիկ առաջնությունում իր թիմի 11 խաղի մասնակցած ու 664 րոպե խաղդաշտում եղած Բայրամյանի խփած առաջին գոլերին էին «Ռոստովի» կազմում: Խորեն Բայրամյանի երկրորդ գոլը «Ռուբին» — «Ռոստով» խաղում վիճահարույց էր:Այն հաստատվեց VAR մրցավարի կողմից երկար դիտարկվելուց հետո: Իրեն գերազանց դրսևորած հայազգի կիսապաշտպանը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող:
Այս հաղթանակից հետո «Ռոստովը» 26 միավորով ընթանում է 5-րդ տեղում:Հաջորդ` 16-րդ տուրում նոյեմբերի 28-ին Բայրամյանի թիմը իր հարկի տակ կհյուրընկալի Մոսկվայի «Դինամոյին»:
©2020 Armenian Soccer