Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում այսօր ՀՀ պրիմեր լիգային առաջնության 19-րդ տուրի շրջանակում մրցեցին ՀՀ կրկնակի չեմպիոն և ՀՀ ընթացիկ առաջնությունում 3-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» և առաջնության նորեկ՝ Չարենցավանի «Վանը»:
Մի քանի օր առաջ` ապրիլի 4-ին այս նույն խաղադաշտում VBET ՀՀ գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում մրցել էին այս 2 թիմերը: Նրանց մրցավեճում խաղի վերջին`90-րդ րոպեին «Վանի» խաղացող Էդգար Մովսեսյանի խփած գոլը: Դա «Արարատ-Արմենիայի» 67-ամյա նորանշանակ գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնու ղեկավարությամբ 1-ին հանդիպումն էր ու 1-ին պարտությունը: Ճիշտ է հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի իրացման ժամանակ ՀՀ կրկնակի չեմպիոն առավելության հասավ 5:3 հաշվով ու մտավ կիսաեզրափակիչ, ուր ապրիլի 20-ին այդ փուլի 1-ին խաղում կհանդիպի Երևանի «Արարատի» հետ:
Այսօր դրամատիկ ու հետաքրքիր պայքարում ընթացած խաղում դարձյալ հաղթանակ տոնեց «Վանը», այս անգամ՝ 3:2 հաշվով: Բայդաչնու թիմը վերջին 5 օրվա ընթացքում 2-րդ անգամ անընդմեջ պարտվեց Չարենցավանը ներկայացնող թիմին:
©2021 Armenian Soccer