Գյումրի «Շիրակ» ՖԱ-ն երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը 23-ամյա իվուարացի կիսապաշտպան Մուսսա Փոլ Բակայոկոյի հետ: Այս մասին իրազեկում են Գյումրիի թիմի լրատվական ծառայությունում: Նա «Շիրակի» կազմում հանդես էր գալիս 2017 թվականից։ Այդ ընթացքում Մուսսան մասնակցել է 82 հանդիպման և հեղինակել է 20 գոլ:
«Շիրակ» ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին կատարած աշխատանքի համար և մաղթում ենք նոր հաջողություններ նրա կարիերայի հետագա ընթացքում:
©2020 Armenian Soccer