Armenian Soccer
Armenian Soccer

Արցախի և Արևմտյան Հայաստանի ընտրանիները մասնակցելու են Conifa Եվրոպայի 4-րդ առաջնությունը

Չճանաչված երկրների  ֆուտբոլի  ասոցիացիաների  համադաշնությունը`Conifa-ն  այս տարվա   հունիսի 9- 19-ը  Ֆրանսիայի Նիս քաղաքում նախաձեռնել  է  անցկացնել  Conifa Euro 2021 մրցաշարը`Եվրոպայի  4 –րդ առաջնությունը:
Եվրոպայի 1-ին առաջնությունը 2015 ConIFA European Football Cup` տեղի  է ունեցել  է  2015թ  Հունգարիայում, 2-րդը`2017թ-ին Հյուսիսային Կիպրոսում, 3 –րդը`2019թ-ին`Արցախում:  
Նախորդ` 2019թ-ին  տեղի ունեցած Եվրոպայի 3 –րդ առաջնությունում`2019թ CONIFA European Football Cup  Արևմտյան Հայաստանի ընտրանին  8 երկրի հավաքականների պայքարում արժանացավ արծաթե մեդալի, իսկԱրցախի ընտրանին զբաղեցրեցել էր  5-րդ  հորիզոնականը:
Ուրախությամբ պիտի  նշեն այս ամառ Ֆրանսիայում կազմակերպվելիք Conifa Euro 2021 մրցաշարին`2021թ  CONIFA European Football Cup-ին  իրենց մասնակցելու պատրաստակամություն  են  հայտնել   նաև   ԱՐՑԱԽԻ   և   ԱՐԵՎՄՏՅԱՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ    հավաքականները: Մոտակա օրերին կկայանա ստուգատեսի մասնակիցների  վիճակահանությունը:
ConIFA   ստեղծվել է 2013թ հունիսի 7-ին: Այստեղ    միավորված են   չճանաչված երկրների ֆուտբոլային այն  ասոցիացիաներն, որոնք   պաշտոնապես չեն  ընդգրկված  ՖԻՖԱ-ի և  մայրցամաքային համադաշնությունների կազմերում: ConIFA-ի շտաբ բնակարանը տեղակայված է  Լուլեո քաղաքում, որը գտնվում է Շվեդիայի հյուսիսային Նորբոթեն  նահանգում:

©2021 Armenian Soccer