Արցախի ֆուտբոլային լիգայի` Artsakh Football League -ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 7-ին մեկնարկեց 10 թիմերի մասնակցությամբ ֆուտբոլի Արցախի լիգայի 2021թ առաջնությունը:
Պատերազմից հետո առաջնությունում տեղի են ունեցել փոփոխություններ: Առաջնության նորեկներից է Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի ներկայացուցիչների թիմը:
Առաջնության մեկնարկային տուրը գոլառատ էր:Անցկացված 4 խաղերում 31 գոլ է գրացվել:
Մարտի 7-ի 1-ին տուրի հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին`
Ավո – Ճարտար`2:0
Երազանք — Գանձասար`8:1,
Քիրս – Տիգրան Մեծ Նորագյուղ`6:4,
Ջրաբերդ – Մ 17 տարեկանների Արցախի հավաքական`2:8:
Իսկ 1-ին տուրի հինգերորդ` Ասկերան — MC խաղաղապահների թիմ հանդիպումը հետաձգվել է:
Հավելենք, որ Արցախի ֆուտբոլային լիգան իր շնորհակալությունն է հայտնում FC Stade Lausanne Ouchy ակումբին և 14 Fourteen — Official ընկերությանը՝ լիգայի բոլոր ակումբներին մարզագույք տրամադրելու համար:
©2021 Armenian Soccer