ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Նոան» և Արտյոմ Սիմոնյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են միմյանց հետ կնքած պայմանագիրը:
Ակումբիօ ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Սիմոնյանին գեղեցիկ խաղ ցուցադրելու և բարձր պրոֆեսիոնալիզմի համար ու մաղթում նրան հաջողություններ իր նոր թիմի կազմում: Հավելենք, որ Սիմոնյանն այսօր մինչև հունիսի 30-ը ժամկետով նոր պայմանագիր է կնքել ՌԴ ՖԱԼ-ի մասնակից Տոմսկի «Տոմի» հետ և այդ թիմի հետ մեկնել է Թուրքիա ուսումնամարզական հավաքի:
©2021 Armenian Soccer