Armenian Soccer
Armenian Soccer

ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆ. « ՀԱՃԵԼԻ, ՈՐ «ՌԱՊԻԴՈՒՄ» ԻՆՁ ՀԻՇՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍ ԱԿՈՒՄԲԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԱԽ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆ»

Երբ  կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են  ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի հովանու  ներքո անցկացվող մրցումներն  և ազգային առաջնությունների  խաղադադարի  ժամանակ ակումբները   փորձում են տարբեր   ձեռնարկների միջոցով  փորձում են բարձր պահել ֆուտբոլիստների  բարոյահոգեբանական վիճակը:
Այսպես, հանրահայտ   Բուխարեստի «Ռապիդը»  չի մոռանում  ակումբի իր  նախկին լավագույն  ֆուտբոլիստներին  ու   այս օրերին  ուղիղ հեռարձակմամբ  հարցազրույցներ է  կազմակերպում ակումբի   պատմության  նախկին   լավագույն խաղացողների հետ:   Ապրիլի 9-ին Ռումինիայի Բուխարեստ  քաղաքի   «Ռապիդ»  ակումբի մամուլի ծառայությունն,   հերթական հարցազրույցը անցկացրեց   ՀՀ  ազգային  հավաքականի նախկին խաղացող, «Ռապիդի»  լեգենդար  ֆուտբոլիստների շարքին դասվող,   ակումբի  պատմության     ամենալավագույն ձախ կիսապաշտպաններից  մեկի՝  ԱՐՏԱՎԱԶԴ ՔԱՐԱՄՅԱՆԻ  հետ: Նրան   խնդրեցինք         համառոտ  ներկայացնել    ռումիներենով  տված հարցազրույցի  բովանդակությունը.
« «Ռապիդ» ակումբում  ինձ  շատ են սիրում, ու  հաճախ են հիշում, և մտածում են  կգա մի օր , որ ես դառնամ «Ռապիդի» մարզիչ: Ակումբի երկրպագուների    մեծից  փոքր   ինձ հիշում  են, ու հաճելի է, որ   սիրում  և  հիշում են,  որպես «Ռապիդի»  պատմության   մեջ եղած ամենալավագույն ձախ  կիսապաշտպան: Ինձ հարցնում էին,  թե որտեղ էի  ինձ ավելի լավ  զգում՝ «Ռապիդում»,  թե՞  «Տիմիշորարայում»:  Ես  նշեցի, որ ամեն ակումբ իր հիշողություններ ունի և որ այս երկու ակումբներում էլ ես ինձ լավ եմ զգացել:Այս  հարցազրույցները      կազմակերպվում են,   քանի  որ ֆուտբոլիստները կարանտինի պատճառով տանն են մնում: Բացի այդ  ես միշտ կապի մեջ եմ  Բուխարեստի  ինձ հարազատ ակումբի հետ: «Ռապիդում»   հանդես էր գալիս նաև երկվորյակ եղբայրս՝ ՀՀ ազգային հավաքականի  նախկին հարձակվող ԱՐՄԱՆ  ՔԱՐՄԱՅԱՆԸ: Երկրպագուներին  հիշեցրեցի, որ   Ռապիդից» ու Տիմիշորայից»,  բացի Արմանը խաղացել է նաև    «Ստյաուա»,   «Բրաշովում», Գալացի «Բիստրիցայում», «Չախլեուլ»    ակումբներում»:   
Ուրախալի է,  իհարկե,  որ    կարիերան ավարտելուց հետո էլ Քարամյանների  հիշում ու բարձր են  գնահատում   Ռումինայում, իսկ ահա  Հայաստանում,  որտեղ նրանք մեծ ծառայություններ ունեն  մատուցած  ՀՀ  ազգային հավաքականի  կազմում, կարծես  մոռացության են  մատնվել: Մինչդեռ  Հայաստանի  մարզական պատիվը միջազգային  ասպարեզում  բարձր պահած   մարզիկները   հայրենիքում արժանի են   մեծ հարգանքի ու մեծարանքի:   

©2020 Armenian Soccer