Armenian Soccer
Armenian Soccer

ԱՐՏԱԿ ԴԱՇՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ԱՏԻՐԱՈՒԻ» ՄՐՑԱՇՐՋԱՆ- 2020-Ի ԱՄԵՆԱԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԽԱՂԱՑՈՂ

Արդեն հայտնել ենք, որ   ՀՀազգային հավաքականի  նախկին խաղացող, ու ՀՀ լավագույն մարզիչներից     մեկի `ԱՐԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ղեկավարությամբ ելույթղ ունեցող  Ղազախստանի 1 -ին խմբի  առաջնությունում գերազանց հանդես եկած  «ԱՏԻՐԱՈՒՆ»   1 տարվա ընդմիջումից  հետո  նոր  մրցաշրջանում  կրկին  բարձրագույն խմբում ելույթ ունենալու    իրավուքն նվաճեց:
Հայտնել էինք նաև , որ այս թիմում հաջողությամբ հանդես էր գալիս ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող, կիսապաշտպան ԱՐՏԱԿ ԴԱՇՅԱՆԸ:Առաջնության ավարտից հետո ակումբի մամուլի ծառայությունը ամփոփվում է   ֆուտբոլիստների   գրանցած առաձին  անհատական արդյունքները:
Այսպես, գոլ պլյուս փոխանցում ցուցանիշով  թիմի   մրցաշրջան-2020-ի    լավագույնը    խաղացող է ճանաչվել բրազիլացի կիսապաշտպան  Բրունո Ալեքսն ,ով 7 գոլային փոխանցում է կատարել ու 2 գոլ է հեղինակել:
Արտակ Դաշյանը ճանաչվել է «Ատիրաուի»  ամենաանփոխարինելի խաղացողը:  Նա   մասնակցել է թիմի 12 խաղի, այդ ընթացքում խաղադաշտում եղել է 843րոպե ու  3 գոլի հեղինակ է դարձել,որից երկուսը 11  մետրանոցի հստակ իրացումով:  
Թիմի լավագույն ռմբարկու  դարձել լեհ  հարձակվող Պետր Գժելչակն ,ով    մասնակցած  12 խաղում  5 գոլ է հեղինակել, ու 2 գոլային փոխանցում է կատարել:

©2020 Armenian Soccer