Armenian Soccer
Armenian Soccer

Արսեն Մարգարյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ մարզական տնօրեն

Արսեն Մարգարյանը նշանակվել է  «Լոռի» ՖԱ  մարզական  տնօրեն:Այս  մասին տեղեկացնում են վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունից:
Մարգարյանն ավարտել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի Մոսկվայի պետական համալսարանը։
Աշխատել է «Փյունիկ», «Շիրակ» ֆուտբոլային ակումբներում։
2012-14 թթ․ զբաղեցրել է ռուսական «Օրյոլ» ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը։ Այնուհետեւ Մարգարյանը նույն պաշտոնն է զբաղեցրել «Չերտանովո» ակումբում։
2016-2018 թթ․ աշխատել է «Կոնոպլյով» ֆուտբոլի ակադեմիայում՝ որպես սելեկցիոն բաժնի ղեկավար։
2018-19 թթ․ աշխատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես սկաուտինգի բաժնի մասնագետ։
«Լոռիում» է 2020 թվականի հուլիսից։

©2020 Armenian Soccer