Armenian Soccer
Armenian Soccer

Արսեն Զախարյանը կհրավիրվի Ռուսաստանի հավաքական

Մոսկվայի «Դինամոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կհրավիրվի Ռուսաստանի հավաքական: Այդ մասին հաղորդում է ռուսական РБК-ն՝ հղում անելով չփոխկապակցված 2 աղբյուրների:

Նշենք, որ ֆուտբոլիստի համար սա Ռուսաստանի հավաքական 2-րդ հրավերն է: Եվրոպայի առաջնությունից առաջ նա մեկ անգամ արդեն հրավիրվել էր, սակայն չէր կարողացել նորամուտը նշել հիվանդության պատճառով: Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քանիցս փորձել է հրավիրել Զախարյանին Հայաստանի հավաքական, սակայն ֆուտբոլիստն ընտրել է Ռուսաստանը: ԱՅժմ որպեսզի հայկական կողմն այլևս չհավակնի ֆուտբոլիստին, պետք է նա պաշտոնական խաղում հանդես գա Ռուսաստանի հավաքականի կազմում:

Աշխարհի 2022 առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 1-ին Մոսկվայում հանդիպելու է Խորվաթիայի թիմին, սեպտեմբերի 4-ին Նիկոսիայում՝ Կիպրոսի, իսկ սեպտեմբերի 7-ին Մոսկվայում՝ Մալթայի թիմի հետ:

Arsen Zakharyan