Armenian Soccer
Armenian Soccer

Արմեն Սանամյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար

Արմեն Սանամյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին հայտնում են  վանաձորյան ակումբի լրատվական ծառայությունից: Սանամյանը  կփոխարինի  իսպանացի  մարզիչ  Դավիդ Կամպանյային:
Սանամյանն աշխատել է լիբանանյան «Ալ-Նժմեհում», ինչպես նաեւ «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», «Արցախում» եւ «Սեւանում»։
Արմեն Սանամյանի մարզչական շտաբում են ընդգրկվել Արա Նիգոյանը եւ Աշոտ Գրիգորյանը։
«Լոռի» ՖԱ-ն հաջողություն եւ բեղմնավոր աշխատանք է մաղթում մարզչական անձնակազմին։

©2020 Armenian Soccer