ՀՀ 1-ին խմբի առաջնոթւյան մասնակից «Սևան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել ՀՀազգային հավաքականի նախկին խաղացող, 47 –ամյա Արմեն Շահգելդյանը: Այս մասին իրազեկում են ակումբի մամուլի ծառայությունից: Շահգելդյանն այդ պաշտոնում կփոխարինի նախօրին երկկողմանի համաձայնությամբ ակումբի հետ կնքած պայմանագիրը խզած Արմեն Սանամյանին:
Շահգելդյանը մինչ այս կատարում էր «Սևան» ակումբի փոխնախագահ պարտականությունները: Իսկ մինչ այդ էլ անցած մրցաշրջանում «Վեստ Արմենիա» ակումբի գլխավոր մարզիչն էր:
«Սևանում»Շահգելդյանի կօգնեն Արա Նիգոյանը և դարպասապահների մարզիչ`Գոռ Եդիգարովը:
©2020 Armenian Soccer