Ֆուտբոլի 2022 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի մեկնարկից առաջ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես են եկել կոչ- ուղերձով, որում մասնավորպես նշել է.
Այսօր ՀՀ ազգային հավաքականը իր մենարկը կվերցնի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Նման ստուգատեսերը միշտ էլ կարևոր են:Բայց այս դեպքում մենք կարող ենք ասել, որ սա առանձնհատուկ է, որովհետև սա առաջին դեպքն է, երբ ՀՀ ազգային հավաքականը հաղթել է նախորդ մրցաշարում: Սա, իհարկե պարտավորեցնող է: Մենք հիշում ենք, որ այդ հաղթանակը տրվել է մեծ ջանքերի գնով` կորոնավիրուսային համավարակի պայմաններում, պատերազմական և հետպատերազմական շրջանում մեր տղաները կարողացան ապացուցել, որ ունակ են ամենամեծ նվաճումների հասնել: Սա հնարավոր եղավ մեր միասնակնաության շնորհիվ:Միասնական են եղել բոլորը` ֆուտբոլի ՀՀ ֆեդերարցիան, ֆուբոլային հասարակայնությունը,ՀՀ հավաքականի անձնակազմ ու երկրպագուները: Այս դեպքում մենք նույն ենք ակնկալում:Մենք գիտենք, որ ունենք մարտունակ թիմ, որը յուրաքանչյուր խաղում պայքարելու է միավորների համար: Մենք միասնական ենք և մեկ անգամ ևս կոչ ենք անում բոլորին լինել միասնական:Շատ ուրախ եմ ,որ երկրպագուները այս անգամ կկարողանան ստադիոնից աջակցել մեր թիմին: Մենք անհամբերությամբ սպասում ենք աշխարհի առաջնության մեկնարկին, և հաջողությունն եմ մաղթում բոլորիս»:
©2021 Armenian Soccer