Աշխարհահռչակ բռնցաքամարտիկ Արթուր Աբրահամն այցելել էր Հայաաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ Աբրահամը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են համագործակցության ապագա ծրագրեր, մասնավորապես, Ներքին Չարբախում Արթուր Աբրահամի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի վերաբերյալ:
ՀՖՖ նախագահը նաև Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Արթուր Աբրահամին:
©2021 Armenian Soccer