ՀՀ կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» ՀՀ պրիմեր լիգայի առաջիկա հանդիպումները կանցկացնի Արմեն Ադամյանի գլխավորությամբ, ով տվյալ պահին կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից: Նա այդ պաշտոնում կփոխարինի իսպանացի մարզիչ Դավիդ Կամպանիային:
53-ամյա մասնագետ Արմեն Ադմայանը նախկինում Հայաստանում գլխավորել է «Միկան», «Ալաշկերտ», «Լոռի» և մի շարք այլ ակումբներ: Վերջին ակումբն,որտեղից Ադամյանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա», ՀՀ 1-ին խմբում հանդես եկող «Սևանն» է, որտեղ նա կատարում էր ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պարտականությունը:
©2021 Armenian Soccer