Armenian Soccer
Armenian Soccer

Արմավիրի մարզում 1-ին անգամ միջազգային պաշտոնական խաղ կանցկացվի

Միջազգային ֆուտբոլը վերադառնում է ՀՀ մարզեր։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ պատմության մեջ առաջին անգամ Արմավիրի մարզում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ Հայաստանի U21 հավաքականի մասնակցությամբ։

Մարտի 24-ին UEFA EURO U21 առաջնության որակավորման H խմբի տասներորդ մրցափուլի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Հայաստանի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականները։

Հանդիպումը կկայանա Արմավիր քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի 15։00-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի U21 հավաքականի վերջին մարզային հանդիպումը կայացել էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ մեր ընտրանին 2։0 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգի հասակակիցներին։

 

 

©2022 Armenian Soccer