Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀազգային հավաքականի նաախկին հարձակվող, այսօր 40 –ամյա ԱՐՄԱՆ ՔԱՐԱՄՅԱՆՆ իր կարիերայի վերջին տարիները անցկացրել է Ռումինիայում: Բուխարեստում մարզչական դասընթացներ անցնելուց ու համապատասխան կարգի մարզչական արտոնագիր ստանալուց հետո նա մարզում է պատանեկան թիմեր: Արդեն իրազեկել էինք, որ Ռումինիայում մարզչական գործունեությամբ զբաղվող ԱՐՄԱՆ ՔԱՐԱՄՅԱՆԻ թիմը`Բուխարեստի մերձակայքում գտնվող Կյաժնա քաղաքի «Կոնկորդիա» պրոֆեսիոալ ակումբի ակադեմիայի Concordia Chiajna- 2003-ն 27անընդմեջ հաղթանակ տանելով դարձել էր 15-16 տարեկանների Բուխարեստի առաջնության՝ Campionatul Bucuresti –ի չեմպիոնն ու իրավունք նվաճեց ելույթ ունենալու արդեն Մ 17 տարեկանների Ռումինիայի առաջնությունում:
Քարամյանի թիմը օգոստոսի 10-ից Concordia Chiajna- 2003-ն արդեն ներգրավվել է 2003թ ծնվածների պատանեկան թիմերի Ռումինիայի էլիտ խմբի առաջնությանը` Liga elitilor U 17-ին: Այստեղ անցկացրած 21անդիպումներում տարած 12 հաղթանակով, ու կրած 9 պարտությունից հետո վաստակած 36 միավորով 12 թիմերի պայքարում շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում:
Ի դեպ, թիմի ավագն ու լավագույն ռմբարկուն մարզչի ավագ որդին ՝ 15-ամյա ՍՈՒՐԵՆ ՔԱՐԱՄՅԱՆՆ է ,ով մասնակցել է իր թիմի բոլոր 21 հանդիպումներին, ու դրանցում 19 գոլ է հեղինակել:
Առաջնության 2 –րդ շրջանին նախապատարստվող Քարամյանի թիմը՝ Concordia Chiajna- 2003-ը փետրվարի 11-17-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց Բուլղարիայի Զոլոտիե Պեսկի առողջարանային բնակվայրում, որի ընթացքում նաև 3 ստուգողական հանդիպում անցկացրին բուլղարական ակումբների երիտասարդական թիմերի հետ:
Ինչպես հայտնեց մարզիչ Արման Քարամյանը իր թիմը նախ 1:2 հաշվով պարտվեց «Լուդգորեցի» 2 -րդ թիմին: Ռումինական թիմի կազմում միակ գոլը հեղինակեց Սուրեն Քարամյանը:Հաջորդ խաղում, որը Վառնայի «Սպարտակի» 2-րդ թիմի հետ էր Քարամյանի թիմը 7:0 հաշվով հաղթանակ տոնեց, ու այդ խաղում հեթ -տրիկի հեղինակ դարձավ Սուրեն Քարամյանը:Իսկ 3-րդ՝ Վառնայի «Չեռնամորեցի» 2 –րդ թիմի հետ ընկերական խաղում Քարամյանի որդու խփած միակ գոլը 1:0 հաշվով հաղթանակ պարգևեց Concordia Chiajna- 2003-ն-ին:
Այսօր ՝ փետրվարի 17-ին Քարմայանի թիմը վերադառնում է Ռումինիա: Concordia Chiajna- 2003-ն-ը առաջնության նախնական փուոլի եզրափակիչ տուրում մարտի 14-ին մրցելու է ռումինացի հայտնի ֆուտբոլիստ Գեորգի Հաջիի թիմի ՝ Կոստանցայի «Վիտորուլի» հետ:
©2020 Armenian Soccer