ՀՀազգային հավաքականի 27-ամայ պաշտպան Արման Հովհաննիսյանը «Փյունիկ» վերադարձից հետո ակումբի մամուլի ծառայությանը 1 –ին հարցազարույցն էտվել.
— Արման, բարի վերադարձ «Փյունիկ», կիսվիր խնդրում եմ տպավորություններովդ։
— Շնորհակալություն։ Ուրախ եմ «Փյունիկ» վերադառանալու կապակցությամբ։ Այս ակումբն ինձ համար շատ հարազատ է։ Այստեղ ես արել եմ իմ առաջին ֆուտբոլային քայլերը։ Առաջին անգամ պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղացել եմ այստեղ և հիմա, կարիերայիս այս փուլում ես կփորձեմ առավելագույնն անել թիմին օգնելու համար։
— Արդեն հասցրել ես մասնակցել մարզումների, ընկերական խաղի, ի՞նչ տպավորություն ունես թիմից։
— Շատ մարտունակ թիմ է։ Կարող եմ ասել, որ այն ինչ տեսնում եմ մարզումների ժամանակ, չի համապատասխանում մրցաշարային աղյուսակում «Փյունիկի» զբաղեցրած դիրքին։ Նման իրավիճակներ շատ ակումբների հետ է եղել։ Մենք պետք է մրցաշրջանի երկրորդ հատվածում ամեն ինչ անենք իրավիճակը շտկելու համար։
— Թիմն ունի նոր գլխավոր մարզիչ։ Ի՞նչ կասես Եղիշե Մելիքյանի հետ աշխատանքի մասին։
— Մարզիչ Եղիշե Մելիքյանի մեթոդներին ծանոթ եմ։ Այն ժամանակ, երբ ես խաղում էի Ուկրաինայում, նա նույնպես այնտեղ մարզչական գործունեություն է ծավալել։ Հուսով եմ, այստեղ, նրա գլխավորությամբ կկարողանանք լավ արդյունքներ գրանցել։
— Եվ վերջում ի՞նչ կասես մեր երկրպագուներին։
— Կասեմ, որ շարունակեն հավատալ այս թիմին։ Ոչինչ դեռ կորած չէ։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք լավ զգացողություններով հետևեն մեր խաղերին։
©2021 Armenian Soccer