Armenian Soccer
Armenian Soccer

Արկադի Քալաջյան. «Մեծ պատիվ է Կոլիվանովի գլխավորությամբ մարզվելը»

Այս օրերին ՀՀբարձրագույն խմբի առաջնությանմասնակից Երևանի  «Արարատը» նորնշանակ գլխավոր մարզիչ   Իգոր Կոլիվանովի  ղեկավարությքամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում, որը նախատեսված է հունվարի 14-30-ը:
Ակումբի մամուլի ծառայությունը   նախապատրաստական ընթացքին   վերաբերող հարցազրույց է ունեցել  թիմի կիսապաշտպան Արկադի Քալաջյանի հետ.
— Արկադի, ինչպե՞ս ես քեզ զգում վնասվածքից հետո և ինչպե՞ս է անցնում մարզական հավաքը:
— Հավաքը հիանալի է անցնում: Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված և բոլորը կազմ ու պատրաստ են: Թիմի ներսում մրցակցությունը շատ լուրջ է, ինչը, բնականաբար, լավ է: Ինձ լավ եմ զգում, ծունկս նորմալ է ու լիովին մասնակցում եմ մարզումներին:
— Թիմը նոր գլխավոր մարզիչ ունի՝ Իգոր Կոլիվանովը, ի՞նչ կասես նրա հետ աշխատանքի մասին:
— Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է մարզվել նման մասնագետի գլխավորությամբ: Մարզումները շատ լավ են անցնում և Կոլիվանովի մասին միայն դրականը կարող եմ ասել:
— Առաջնությունը շուտով կվերսկսվի, ըստ քեզ՝ թիմը պատրա՞ստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին:
— Աշխատանքները հիանալի են ընթանում: Մենք պատրաստ ենք լինելու մրցաշրջանի երկրորդ մասին 100 տոկոսով, վստահ եմ դրանում:

©2020 Armenian Soccer