VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը։
Ֆուտբոլիստը նախորդ ամսին մասնակցել է 5 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։
Նրա հետ լավագույնի կոչման համար պայքարում էին նաև «Փյունիկից» Ուգո Ֆիրմինոն, «Արարատի» հարձակվող Ռազմիկ Հակոբյանը, «Նոայից» Մաքսիմ Մայրովիչն ու «Նորավանքի» ֆուտբոլիստ Իբրահիմ Շուայբուն:
©2022 Armenian Soccer