Armenian Soccer
Armenian Soccer

Արթուր Միրանյանը ևս կարիերան կշարունակի …«Տամբովում»

Հայտնի է դարձել, որ ՀՀ ազգային ևս մեկ խաղացող` 24 –ամյա հարձակվող   Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի ՌԴ պրիմեր լիգայի  մասնակից, վերջին շրջանում աստիճանաբար «հայկական թիմի վերածվող  Տամբովի»  կազմում:   Ուկրաինայում  զգալի հաջողությունների հասած այդ երկրի   Մ17,Մ18 և Մ19 ընտրանիներում մեծ հաջողությամբ հանդես եկած , երկրի բազմակի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորի»  պատանեկան ու երիտասարդկան թիմերում արդյունավետ  մրցելույթներով աչքի ընկած  հեռանկարայաին  ֆուտբոլիստը  նախ 2015թ սեպտեմբերին տեղափոխվեց մակեդոնական «Վարդար»,   ապա 2018թ-ից  Երևանի «Փյունիկ» :Այդ ընթացքում նա հանդես եկավ նաև Մ21 ՀՀ ընտրանիում, ապա նաև ՀՀ ազգային հավաքականում: Այս տարվա հուլիսի 1-ից նա հեռացել էր  «Փյունիկից»    ու արդեն 3 ամիս   առանց ակումբ էր մնացել:  Եվ ահա ըստ հավաստի տեղեկությունների   համաձայն  երիտասարդ հարձակվող  փոխհամաձանության է    եկել  ռուսական «Տամբովի»  հետ և   առաջիկայում կմեկնի Տամբով ու բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի ՌԴ  պրեմիեր լիգայի ներկայացուցիչի հետ:
Հավելենք, որ   «Տամբովի»   կազմում ներկայումս արդեն հանդես են գալիս  ՀՀ ազգային հավաքականի 2 խաղացողներ`պաշտպան Վարազդատ Հարոյանն ու հարձակողԱլեքսանդր Կարապետյանը:

©2020 Armenian Soccer