Մոսկվայի «Սպարտակի» սան, ներկայումս ՌԴ 1-ին լիգայի ընթացիկ առաջնությունում 5 –րդ հորիզոնականը զբաղեցնող Վլադիկավկազի «Ալանիայի» հարձակվող , 31-ամյա Արթուր Մալոյանը ակումբի մամուլի ծառայության տված հարցազրույցում նշել է, որ զղջում է ժամանակին Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվելու համար: Մալոյանը հրավիրվել էր ՀՀ ազգային ընտրանի , բայց նա հրաժարվեց հրավերից , որպեսզի Ռուսաստանում լեգեոներ չդառնա:
«Զղջո՞ւմ եմ արդյոք, որ հրաժարվեցի խաղալ Հայաստանի համար: Ես միշտ երազել եմ խաղալ Ռուսաստանի ազգային հավաքականում, քանի որ, ամբողջ հարգանքով հանդերձ, դա այլ մակարդակ է: Բայց հոգուս խորքում ես իսկապես ուզում էի խաղալ Հայաստանի համար: Այսինքն ՝ հոգին ուզում էր, բայց գլուխն ասաց. «Սպասիր, մի շտապիր, նախ պետք է ամրապնդվել Պրեմիեր լիգայում»: Զղջում եմ հիմա: Ափսոփում եմ: Ես հիմա էլ անգամ կգնամ ցանկացած հանդիպման , եթե հրավիրվեմ: Ի դեպ, ես ու կինս վերջերս գնացել էինք Երևան: Ես առաջին անգամ էի լինում Երևանում: Ինձ դա շատ դուր եկավ: Ուղղակի հրաշալի էր », — «Ալանիայի»մամուլի ծառայության մեջբերում է Մալոյանի խոսքերը:
©2020 Armenian Soccer