Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ օգոստոսի 18-ից 21-ը եվրոպական մի շարք քաղաքներում կմեկնարկեն UEFA կանանց Չեմպիոնների լիգայի առաջին փուլի հանդիպումները։
Օգոստոսի 19-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, կկայանա Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Օմոնիա» (Կիպրոս) — «Անտվերպեն» (Բելգիա) առաջին հանդիպումը:
ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման UEFA-ի պատվիրակ: