Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ օրերս «Ուրարտու» էր այցելել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: Նրանից ետ չմնաց մեկ այլ աշխարհահռչակ բռնցքամարտիկ՝ WBO և IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Վերջինս ներկա է գտնվել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Ուրարտու»-«Արարատ» հանդիպմանը, հանդիպել ակումբի նախագահ Ջևան Չելոյանցին, իսկ ակումբի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանից ստացել է իր անվանական տեղը «Ուրարտոի» մարզադաշտում:
©2021 Armenian Soccer