Armenian Soccer
Armenian Soccer

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Մարիո Կեմպեսն այցելեց «Ուրարտու» ՖԱ

1978թ․-ի աշխարհի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու, արգենտինացի ֆուտբոլիստ Մարիո Կեմպեսն այցելել էր «Ուրարտու» ՖԱ։ Լեգենդար ֆուտբոլիստը շրջայց կատարեց մարզաբազայի տարածքով, ծանոթացավ ակումբի ենթակառուցվածքներին։ Կեմպեսը զրուցեց նաև ակադեմիայի ղեկավարության հետ, ողջունեց պատանի ֆուտբոլիստներին։

«Նման փոքր պետության համար «Ուրարտուն» իսկապես լավ պայմաններ ունի։ Ինձ ասացին, որ մոտ 900 երեխա է այստեղ մարզվում, որոնց թվում աղջիկներ էլ կան։ Եթե կան նման պայմաններ, ապա հայկական ֆուտբոլը վաղ թե ուշ առաջընթաց է գրանցելու»,- իր տպավորություններով կիսվեց լեգենդար ֆուտբոլիստը։

©2021 Armenian Soccer