Այսօր Ստեփանավանում կայացավ 2009-10 թթ ծնված պատանիների՝ Olympic Cup-2022 ձմեռային մրցաշարը:
6 թիմերի պայքարում եզրափակիչ դուրս եկան «Արարատ»-2009/10 և «Լալվար» 2009/10 թիմերը։
Վերջինիս կազմը համալրված էր նաև «Վանաձորի» ակադեմիայի սաներով :
Պատանիների մրցաշարում չեմպիոնության հարցը վճռվեց խաղի վերջին վայրկյանին՝ Արթուր Ներսիսյանի խփած գոլով, որը խաղը տեղափոխեց հետխաղյա 11 մետրանոցների փուլ։ 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունն արարատցիների կողմից էր:
©2022 Armenian Soccer