Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-2»-ին չհաջողվեց ընդհատել «Սևանի» հաղթարշավը

Այսօր Ձորաղբյուրի մարզահամալիրում Երևանի «Արարատ-2»ը ՀՀ 1-ին խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակում հյուրընկալեց ստուգատեսի միանձնյա առաջատար «Սևանին»:

Մինչ այս Արմեն Շահգելդյանի գլխավորած «Սևանը» 7 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Քանի որ վերջին շրջանում 3-4 օր առաջնությունում մեկ հանդիպում են անցկացնում, խաղացողները վերականգնվելու գրեթե ժամանակ չեն ունենում: Այդ պատճառով Շահգելդյանը թիմի առաջատար 3-4 խաղացողների հանգստանալու հնարավորություն էր տվել: Բայց «Արարատ-2»-ի խաղացողները այդ հանգամանքից օգտվել չկարողացան: Դրամատիկ և լարված ընթացք ունեցած խաղում «Սևանը» մեծ դժվարությամբ հաղթեց 2:1 հաշվով:

Այսօր կայացած մյուս 3 հանդիպումներում այնսպիսի արդյունքներ գրացվեցին`
ԲԿՄԱ- «Նորավանք» `1:0,
«Ուրարտու-2» — «Փյունիկ-2» `1:2:

Իսկ երեկ այս տուրի շրջանակում տեղի ունեցած խաղում`
«Շիրակ-2» — «Վեստ –Արմենիա» `0:3:

8-րդ անընդմեջ հաղթանակը տարած «Սևանն» իր ակտիվում գրանցած 50 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Վեստ Ամենիան» առաջատարից հետ է մնում 3 միավորով ու զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: ԲԿՄԱ-ն 1 խաղ պակաս է անցկացրել և 46 միավորով ընթանում է 3-րդ տեղում:

©2021 Armenian Soccer