Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-2-ը» կրկին հանդես կգա Առաջին խմբի առաջնությունում

Արարատ 2

 

«Արարատ-2-ը» կրկին հանդես կգա Առաջին խմբի առաջնությունում, հայտնում են ակումբից։

 

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեկ մրցաշրջանի դադարից հետո Առաջին խմբի առաջնությունում իր ելույթները կվերսկսի «Արարատ-2»-ը:

2022/23 մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմի մարզչական շտաբում են ընդգրկվել գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը, մարզիչ Ռաֆայել Սաֆարյանն ու դարպասապահների մարզիչ Արա Աբրահամյանը:

Ներկայումս թիմում ընթանում է համալրման և կազմավորման ակտիվ գործընթաց՝ ներգրավելով ինչպես ակումբի մանկապատանեկան դպրոցի սաներին, այնպես էլ այլ ֆուտբոլիստների»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

 

©2022 Armenian Soccer