Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ»-«Ֆեհերվար». հայտնի են մեկնարկային կազմերը

UEFA-ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումների շրջանակում հայկական թիմերից առաջինը խաղադաշտ դուրս կգա Երևանի «Արարատը»:

Արդեն հայտնի են 17:00-ին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կայանալիք «Արարատ»-«Ֆեհերվար» հանդիպման՝ մրցող թիմերի մեկնարկային կազմերը:

«Արարատ». Վ. Երմակով, Խ. Բրավո, Մ. Պրլևիչ, Հ. Մկոյան, Ժ. Մարգարյան, Դ. Պոբուլիչ, Կ. Մուրադյան, Ա. Առաքելյան, Ս. Դեբլե, Է. Մալաքյան, Մ. Կոնե։

«Ֆեհերվար». Ա. Կովաշչիկ, Ա. Ֆիոլա, Ի. Պետրյակ, Լ. Նեգո, Ն. Նիկոլիչ, Ստոպիրա, Մ. Լյուֆթներ, Մ. Հեյսթեր, Բ. Ֆունշո, Ալեֆ, Լ. Հուրի

Հիշեցնենք, որ Հունգարիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1, ինչը նշանակում է, որ թիմերը Գյումրիում խաղը 0-ից են սկսելու, քանի որ ընթացիկ մրցաշրջանում UEFA-ն չեղարկել է արտագնա գոլի առավելության գործոնը:

 

©2021 Armenian Soccer