Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ» ՖԱ –ն պաշտոնական հայտարարություն

Երևանի «Արարատ» ՖԱ-ն  մշտական կապի մեջ է արցախյան կազմակերպությունների հետ և մոտ օրերս առաջնագիծ կուղարկի անհրաժեշտ պարենային, տնտեսական և բժշկական ապրանքներ:Այս մասին    հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Բացի այդ «Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմի անդամները արյուն կհանձնեն՝ օգնելով առաջնագծի մարտիկներին։ Մեր ակումբն արդեն կապ է հաստատել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտի հետ և առաջիկա օրերին ըստ անհրաժեշտության, արյան դոնոր հանդիսանալու իրավունք ունեցող ֆուտբոլիստներն ու աշխատակիցները արյուն կհանձնեն։

©2020 Armenian Soccer