Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ» ՖԱ-ի ամանորյա շնորհավորանական ուղերձը երկրպագուներին

Սիրելի երկրպագուներ,
Ավելորդ է նշել, թե որքան ծանր ու դժվար տարի էր 2020-ը մեզ բոլորիս համար: Չնայած բոլոր բարդություններին, «Արարատը»  նախորդ տարվա ընթացքում ջանք չէր խնայում ակումբի երկրպագուներին փոքր-ինչ դրական հույզեր պարգևելու համար: Իսկ ամենակարևորն այն էր, որ մենք զգում էինք, որ կատարված այդ աշխատանքը նկատվում և գնահատվում է ակումբի նվիրյալ և հավատարիմ երկրպագուների կողմից:
Լիահույս ենք, որ 2021 թվականը միայն դրական հույզեր և պահեր է պարգևելու մեզ բոլորիս: Ակումբը շարունակելու է անընդհատ աճելու և զարգանալու ճանապարհը, որը պետք է անցնենք Ձեզ հետ միասին, սիրելի երկրպագուներ:
Մաղթում ենք մեծ հաջողություններ ֆուտբոլային խաղադաշտում, ջերմություն ու սեր Ձեր ընտանիքներում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

©2021 Armenian Soccer