Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ»-«Նոա». 7 գոլ՝ փոխչեմպիոնին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի մեկնարկային տուրը Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», թերևս, երկար չի մոռանա:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Արարատի» ու «Նոայի» միջև ընթացող խաղում թեև այնքան արագ գոլ չգրանցվեց, ինչպես՝ քիչ ավելի վաղ ավարտված «Սևան»-«Վան» խաղում, սակայն խփված գնդակների պակաս չնկատվեց:

«Արարատը» բացեց հաշիվը 19-րդ րոպեին՝ Ալիկ Առաքելյանի հարվածով: Ընդամենը 5 րոպե անց «Նոայից» Պավել Կիրեենկոն հավասարեցրեց հաշիվը: Դրանից հետո դաշտում փայլում էին բացառապես Բիչախչյանի սաները: 25-րդ րոպեին «Նոայի» ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոն կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ թողնելով հյուրերին 10 հոգով: Արդյունքում՝ Սերժ Դեբլեն 34 և 42-րդ րոպեներին դարձավ գոլի հեղինակ, իսկ Յակուբա Սիլուեն՝ 37՝ այդպիսով թիմերը ընդմիջման գնացին արդեն իսկ խոշոր՝ 4:1 հաշվով:

2-րդ խաղակեսը «պակաս գոլառատ» էր՝ խփվեց ընդամենը 3 գնդակ: Նախ՝ հեթ-տրի ձևակերպեց Յակուբա Սիլուեն, ապա՝ գոլի հեղինակ դարձավ նաև «Արարատի» ավագ Էդգար Մալաքյանը՝ 7:1:

Ararat vs Noah

 

«Արարատ» — «Նոա» 7։1 (4։1)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլերը՝ Ալիկ Առաքելյան, 19, Սերժ Դեբլե, 34, 42, Յակուբա Սիլուե, 37, 54, 61, Էդգար Մալաքյան, 74 («Արարատ»), Պավել Կիրիենկո, 24 («Նոա»)

 

©2021 Armenian Soccer