Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ Հուպ Տուր» կազմակերպության անդամները Ձորաղբյուրում հյուրընկալվեցին«Արարատին»

Մրցաշրջանի վերսկսվելուն ընդառաջ Ձորաղբյուրի մարզաբազայում էին հյուրընկալվել մեր ակումբի երկրպագուների «Արարատ Հուպ Տուր» կազմակերպության անդամները:Ինչպես հայտնում են երևանյան  ակումբի մամուլի ծառայությունից, երկրպագուներն անկեղծ զրույց ունեցան «Արարատի» մարզչական շտաբի և ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նրանք կիսվեցին ակումբի ապագայի վերաբերյալ իրենց մտահոգություններով և ակնկալիքներով, ինչպես նաև հույս հայտնեցին, որ Վարդան Բիչախչյանի նման մասնագետի կողմից ակումբը գլխավորելու փաստը կնպաստի նրան, որ կլուծվեն ակումբի առջև դրված խնդիրները:
Վարդան Բիչախչյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց երկրպագուներին աջակցության և վստահության համար: Նա զերծ մնաց խոստումներ տալուց՝ նշելով, որ միայն աշխատանքն ու արդյունքներն են կարևոր և հավաստիացրեց, որ ամեն բան ներդնելու են «Արարատի» հաջողությունների համար:
Ակումբի կոմերցիոն տնօրեն Ղազար Հակոբջանյանը երկրպագուներին ներկայացրեց նաև այն ծրագրերը, որոնք ակումբը ցանկանում է իրագործել սպորտային հատվածի զարգացմանը զուգահեռ:
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին երկրպագուներն ու ակումբի ներկայացուցիչները միմյանց հաղթանակներ և հաջող մրցաշրջան մաղթեցին:
Ի դեպ, «Արարատ Հուպ Տուրի» անդամներն իրենց առանքային դերն ունեն նաև 2020/21 մրցաշրջանի մեկնարկին նվիրված ակումբի պատրաստած տեսահոլովակում, որտեղ կներկայացվի նաև նոր մարզահագուստը, որով «Արարատը» հանդես կգա այս մրցաշրջանում

©2020 Armenian Soccer