Armenian Soccer
Armenian Soccer

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԲԺԻՇԿ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՉԸ

Սիրելի ֆուտբոլիստներ, ֆուտբոլասեր հասարակություն, հարգելի հայ ժողովուրդ,
Մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում։ Շատ կարեւոր է յուրաքանչյուրիս ներդրումը կորոնավիրուս կոչված չարիքը հաղթահարելու համար։ Յուրաքանչյուր կյանք շատ կարեւոր եւ թանկ է մեզ համար։ Ես վստահ եմ, որ, լինելով միասնական, մենք կունենանք լավ արդյունք եւ շատ շուտով կվերադառնանք մեր առօրյա կյանքին եւ մեր սիրելի սպորտաձեւին։ Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետեւել պարետատան հրահանգներին եւ ՄՆԱԼ ՏԱՆԸ։ Այս ամենը շատ կարեւոր է բոլորիս համար, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։
Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը՝ հանուն մեզ։
Առողջ եղե՛ք:
Հարգանքներով՝
Բժիշկ Գեւորգյան Վ. Է.

©2020 Armenian Soccer