ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ օգոստոսի 7-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանում է՝ հանդիպումը հետաձգվել է՝ հաշվի առնելով «Փյունիկի» մասնակցությունը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտություն էր կրել «Արարատից», որից հետո Եղիշե Մելիքյանն իր դժգոհությունն էր հայտնել թիմին չընդառաջելու առիթով։
©2022 Armenian Soccer