ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:
Հաշվի առնելով, որ այսօր առավոտյան ռմբակոծվել են ՀՀ տարածքում գտնվող Վարդենիսի շրջանի գյուղերը, հանդիպման անցկացումը Հայաստանում նպատակահարմար չէ անվտանգության տեսանկյունից:
ՈՒԵՖԱ-ի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպումը կսպասարկի Հունաստանի մրցավարական անձակազմը Տասոս Սիդիրոպուլոսի գլխավորությամբ:Նրա օգնականներն են Պոլիխրոնիս Կոստարասն ու Լազարոս Դիմիտրիադիսը: 4-րդ պաշտոնյան Յանիս Պապադոպուլոսին է:
©2020 Armenian Soccer