ՈՒԵՖԱ-ի Եվրոպալիգայի գավաթի խաղարկության որակավորման 3-րդ փուլի «Արարատ-Արմենիա» — «Ցելյե» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին ժամը 18:00-ին Երևանում՝ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտում:
Ինչպես հայտնում են ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից, «Արարատ-Արմենիա» — «Ցելյե» երևանյան մրցմարտը սպասարկելու է Շոտլանդիայի մրցավարական անձնակազմը Ջոն Բիտոնի գլխավորությամբ:Նրա օգանակններն են իր համերկրացիներ Դանիել Մակֆարլեյնն ու Դուգլաս Փոթերը: 4 –րդ պաշտոնյան է Գեվին Դանկանը:
Ի դեպ, ակումբի լրատվական ծառայությունից իրազեկում են որ խաղին կարող են հավատարմագրվել առավելագույնը 20 լրագրող և 10 լուսանկարիչ:
Հավատարմագրում ստացող լրագրողներին խնդրում ենք խաղին ներկայանալ դիմակներով և տրիբունայում պահպանել սոցիալական հեռավորությունը:
Հավելենք նաև, որ հանդիպումը դարձյալ անցկացվելու է առանց հանդիսականների:
©2020 Armenian Soccer