Armenian Soccer
Armenian Soccer

Արարատ-Արմենիա-Պաիդե հանդիպման մուտքն ազատ կլինի

Արարատ -Արմենիա - Պաիդե

 

«Արարատ-Արմենիան» հայտարարությամբ է հանդես եկել UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Պաիդեի» դեմ խաղից առաջ՝ տեղեկացնելով, որ հանդիպման մուտքն ազատ է։

 

«Խնդրում ենք մարզադաշտում լինել հանդիպման մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ` անցանկալի կուտակումներից խուսափելու և հանդիպումը մարզադաշտից վայելելու հնարավորությունը բաց չթողնելու համար: Մենք ակնկալում ենք Ձեր աջակցությունը հենց մարզադաշտից, խոստանում ենք գեղեցիկ ֆուտբոլ: Միասին կարող ենք նոր էջ կերտել մեր ակումբի պատմության մեջ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

 

Հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին։

 

©2022 Armenian Soccer