Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» 3 նորեկի մասին է հայտարարել

ՀՊԼ ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արարատ-Արմենիան» ակտիվացել է տրանսֆերային հարթակում:

Թիմը միանգամից 3 տրանսֆերի մասին է հայտարարել:

Ակումբին է միացել 24-ամյա կոլումբացի եզրային կիսապաշտպան Ջոնաթան Դուարտեն: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Դուարտեն հանդես է եկել կոլումբիական «Օրսոմարսո Պալմիրան» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրած 24 խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ։ Դուարտեն խաղացել է եկել նաև կոլումբիական «Ռեալ Սանտադեռ» ֆուտբոլային ակումբում։

«Արարատ-Արմենիային» է միացել նաև 26-ամյա բելգիացի պաշտպան Տիբո Լեսկուան:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Լեսկուան հանդես է եկել հոլանդական «Ալմերե Սիթիում», որի կազմում անցկացրել է 40 խաղ և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ, բելգիական «Վիրտոնում»` 88 խաղ, 2 գոլ և Լյուքսեմբուրգի «Դյուդելանժում»` 23 խաղ, 3 գոլային փոխանցում:

Դուարտեն մասնակցել է Եվրոպայի Լիգայի 2019/20 թվականի խաղարկության խմբային փուլի 5 խաղերի:

Իսկ ահա 3-րդ նորեկը հայ երկրպագուին շատ ծանոթ է: «Արարատ-Արմենիային» է միացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն:

Նրա վերջին ակումբը Ղազախստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Ատիրաուն» էր: Նա խաղացել է նաև Կարագանդայի «Շախտյորում», որի կազմում անցկացրել է 19 խաղ և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև Երևանի «Ուլիս», «Ուրարտու», «Արարատ» և Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբներում:

 

 

©2022 Armenian Soccer