Այսօր ավարտվեց ՀՀ բարձրագույն խմբի առաջնություն, ու հայտնի դարձան բոլոր մրցանակակիրները: Տուրն առանձնահատուկ էր նրանով, որ այսօր տեղի ունեցած 2խաղերի 4մասնակիցներն արդեն ապահովել էին եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու իրավունքը:Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ –Արմենիան» այսօրվա խաղը վստահ անցկացեցր ու 2:0 հաշվով պարտության մատնելով նորընծա ՀՀ գավաթակիր Նոային, 2 -րդ մրցաշրջանն անընդմեջ հռչակվեց ՀՀ չեմպիոն ու իրավուքն նվաճեց Հայաստանըւ ներկայացնելու Չեմպիոնների լիգայում: Չնայած կրած պարտության մրցաշրջանի հայտնություն դարձած «Նոան» իր կատիվում գրանցած 48 միավորվ իրպատմության մեջ առաջին անգամ դարձավ ՀՀ փոխչեմպիոն: Նախորդ տուրում Նոայից 0:4 հաշվով կրած պարտությունից ու 2 առանցքային խաղացողների՝ պաշտպաններ `Հրայր Մկոյանի և Ժիրայր Մարգարյանի որակազրկումից ցնցված ու դեռ ուշքի չեկած այսօր էլ սեփական հարկի տակ 2:4 հաշվով տանուլ տվեցին բրոնզե մեդալի համար պայքարում իր գլխավոր մրցակից`Երևանի «Ալաշկերտին»,որը ելույթ ունեցավ նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավրությամբ: Հիշեցնենք, որ մինչ այս էլ Մելիքյանի գլխավորած թիմը նախորդ տուրում խոշոր`5:1 հաշվով հաղթել էր մրցանակային տեղի հավակնորդ` Վանաձորի «Լոռիին»: Այնպես, Եղիշե Մելիքյանի մարզչական նորամուտը Հայաստանում առավել, քան հաջողված է: Մրցանակային տեղ գրավելու հույսը կորցած «Ալաշկերտը» Մելիքյանի ղեկավարությամբ բրոնզե մեդալ նվաճեց: Ասենք, որ «Շիրակն» էլ, որ չեմպիոնության էր ձգտում վերջին 2 տուրերում ձախոխվեց ,ու իվերջո 4 –րդհորիզոնկանը զբաղեցրեց:Սակայն Վարդան Բիչախչյանի սաներն էլ ձեռնունայն չմնացին: Նրանք ևս արժանացավ եվրոլիգայի ուղեգրի: Բացի այս «Շիրակի» 25-ամյա իվուարցի հարձակվող Մորի Կոնեն խփած 23 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու ու կարժանա «Ոսկե խաղակոշիկի« և դրամական պարգևավճարի: Նա նաև 1 գոլով գերազանցել է Հայաստանում հանդես եկող լեգիոներների մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդ , որը 12 տարի առաջ սահմանել էր Մարկոս Պիզելլին(22 գոլ):
©2020 Armenian Soccer