Երևանի «Ալաշկերտ մարզադաշտում ՀՀբարձրագույն խմբի առաջնության 1-6 –րդ տեղերի համար պայքարում մրցեցին Տանտերերն ՝ ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտն» ու և ՀՀ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»: Վարդան Մինասյանի ղեկավարությամբ հանդես եկող «Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով պարտության մատնեց Արմեն Ադամյանի գլխավորությամբ ելույթ ունեցող «Ալաշկերտին ու ևս մեկ վճռական քայլ կարատեց դեպի երկրորդ անգամ անընդմեջ ՀՀ չեմպիոն դառնալու ճանապարհին: Վարդան Մինասյանի թիմից գոլ խփեցին Յուսուֆ Օտուբանջոն (11րոպ.) եւ Մաիլսոն Լիման(11մ, 65րոպ.): «Ալաշկերտից» միակ գնդակը հեղինակեց Ալեքսանդր Գլիշիչը (59րոպ.): Այս պարտությունց հետո «Ալաշկերտը» 34 միավոր մնաց 4-րդ տեղում:Իսկ «Արարատ-Արմենիան» վաստակեց 41 միավոր ` ամրապնդվելով 1-ին հորիզոնականում: 35-ական միավորով 2- 3-րդ տեղերը «Լոռին» ու«Նոան» առաջատարից արդեն ետ են մնում 6-ական միավորով:
©2020 Armenian Soccer