Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» վերջապես հաղթահարեց լյուքսեմբուրգյան արգելքը

Եվրոլիգայի որակավորման 2 –րդ փուլի Երևանում Ավանում   գտնվող  ֆուտբոլի  ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած  խաղում ՀՀ կրկնակի  չեմպիոն «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակի  113 –րդ րոպեին  Սերգեյ Վակուլենկոյի խփած  4 –րդ գոլի  շնորհիվ 4:3 հաշվով անհավատալի հաղթանակ կորզեց   Լյուքսեմբուրգի չեմպին «Ֆոլայի»  նկատմամբ: Անցյալ տարի նման պայմաններում Վարդան  Մինասյնաի ղեկավարությամբ ՀՀ չեմպիոն «Արարատ- Արմենիան» չկարողացավ հաղթահարել Լյուքսեմբուրգի    չեմպիոն «Դուդելանժի» արգելքը ու զրկվեց  խմբային մրցաշարում հանդես գալու  եզակի շանսից  ու խոշոր դրամական պարգևից: Այսօր «Ֆոլայի» հետ խաղը դրամատիկ ընթացք ունեցավ: Թեև 17 –րդրոպեին երևանցիները բաց արին խաղի հաշիվը, բայց  ՀՀ  չեմպիոնի  ուրախություն երկար չտևեց: 2 րոպե անց   հյուրերը վերականգնեցին  հաշվի հավասարությունը: 43-րդ րոպեին ՀՀ չեմպիոնը մնաց 10 հոգով; 2 –րդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց  Ակեքս Ժունիյորը:   Դրանից օգտվեց  Ֆոլան, որը  56 -րդ րոպեին 11 մետրանոցի անվրեպ իրացումով  առաջ անցավ  հաշվի մեջ , իսկ 25 րոպե հետո արդեն 2 գնդակի  առավելություն  էր ստացել:  Արարատ –Արմենիայից Օտուբանջոն  4 անգամ 100տոկոսանոց  գոլային պահերը չինացրեց , հետո էլ մի քանի նման պահեր ձեռքից  բաց թողեց  Օգանան ու թիմը 90 –րդրոպեին անհուսալի վիճակում էր և  խաղը  տանուլ էր տալիս 1:3 հաշվով:Բայց   մանցած ժամնակում Իսպանացի մարզիչ Դավիդ Կամպանիայի  սաները  իսկական մարզական սխրանք գործեցին:   Փոխարինման մտած Լիման 90 –րդ   և մրցավարի ավելացրած 4 րոպեի ընթացում նշանակված 11մետրանոցների    անվիեպ իրացումներով   հաշիվը դարձրեց`3:3 ու այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:  Հավելենք, որ 90 –րդ րոպեին  Ֆոլանէլ մնաց 10 հոգով:Ու ակնհայտորեն  ոգևորոված ու վերեքով  խաղալով Երևանի թիմի պաշտպան Սերգեյ Վալկուլենկոն    Շահինյանից ստացած փոխացումը հրաշալի  եզրափակեց  ու 113 –րդ րոպեին խփած գոլով 4:3 հաշվով   հույժ կարևոր հաղթանակ  և ԵԼ-ի  որակավորման  3–րդ փուլում  հանդես գալու    իրավունք պարգևեց  իր  թիմին:Սա իսպանացի Կամպանիյաի ղեկավարությամբ ՀՀ  կրկնակի չեմպիոնի ընթացիկ մրցշարջանում տոնած 1 –ին հաղթնական էր:ԵԼ-ի որակավորման 3 -րդ փուլում  սեպտեմբերի 24-ին Երևանում «Արարատ-Արմենիան»   հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկի  Սլովենիայի  չեմպոին    «Ցեյլեի»  հետ  խաղում:

©2020 Armenian Soccer