Օգոստոսի 9-ին կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը: Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանիայի գլխավորությամբ հանդես եկող Հայաստանի կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» կմրցի Կիպրոսի չեմպիոն Նիկոսիայի «Օմոնիայի» հետ: Եթե կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված որևէ փոփոխություն չլինի, հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին կամ 19-ին՝ Երևանում:
©2020 Armenian Soccer