Armenian Soccer
Armenian Soccer

.«ԱՐԱՐԱՏ — ԱՐՄԵՆԻԱՆ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՀՀ  բարձրագույն խմբի  առաջնության 19-րդ տուրի շրջանակում 1-6-րդ տեղերի համար պայքարին մասնակցելու իրավունք ստացած  ՀՀգործող չեմպիոն  «Արարատ- Արմենիան»  սեփական հարկի տակ՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալել    էր  Գյումրիի «Շիրակին»: Խաղասկզբում   արդյունավետ  գրոհ  ձեռնարկած գյումրեցիները  արդեն  8 -րդ  րոպեին բացեցին խաղի հաշիվը: Էդգար Մալաքյանի գոլային փոխանցումից հետո  Ռուդիկ Մկրտչյանը բացեց   հանդիպման  հաշիվը:  հետագայում նախաձեռնության տիրեցին ՎարդնաՄինասյանի ղեկավարությամբ հանդես  եկող ՀՀ   չեմպիոն «Արարատ-Արմենիային»:Սակայն  նրանց  հաջողվեց   միայն 37-րդ րոպեին    Սերգեյ Վակուլենկոյի  խփած գոլի  շնորհիվ վերականգնել   հավսարակշռությունը՝1:1, ավելին   անել  չկարողացան: Դեռ  ավելին,  խաղի ավարտից  1 րոպե առաջ Վարդան Բիչախչյանի  սաները     կարող էին  հաղթանակ կորզել, սակայն  ստեղծված նպատսավոր պահից չօգտվեցին:  Գրանցվեց 1:1հաշիվը: «Արարատ –Արմենիան» շարունակեց առաջնությունում մնալ միակ թիմը,որը սեփական հարկի տակ անպարտելի է:ՀՀ չեմպիոնը ընթացիկ առաջնւոթյունում իր հարկի տակ անցկացրած 10 հանդիպումներից 7-ում հաղթել է, 3խաղաում ոչ-ոքի էխաղացել: Այդ 10 խաղում խփել է՝21, ու բաց թողել ՝6 գնդակ: Այս խաղից հետո «Արարատ — Արմենիան» իր  վաստակած միավորների քանակը հասցրեց 37-ի և մնաց 1-ին հորիզոնականում: «Շիրակը» իր ակտիվում ունեցած  29 միավորով  մնաց  6-րդ տեղում:

©2020 Armenian Soccer