ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի շրջանակում 1-6-րդ տեղերի համար պայքարին մասնակցելու իրավունք ստացած ՀՀգործող չեմպիոն «Արարատ- Արմենիան» սեփական հարկի տակ՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալել էր Գյումրիի «Շիրակին»: Խաղասկզբում արդյունավետ գրոհ ձեռնարկած գյումրեցիները արդեն 8 -րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը: Էդգար Մալաքյանի գոլային փոխանցումից հետո Ռուդիկ Մկրտչյանը բացեց հանդիպման հաշիվը: հետագայում նախաձեռնության տիրեցին ՎարդնաՄինասյանի ղեկավարությամբ հանդես եկող ՀՀ չեմպիոն «Արարատ-Արմենիային»:Սակայն նրանց հաջողվեց միայն 37-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոյի խփած գոլի շնորհիվ վերականգնել հավսարակշռությունը՝1:1, ավելին անել չկարողացան: Դեռ ավելին, խաղի ավարտից 1 րոպե առաջ Վարդան Բիչախչյանի սաները կարող էին հաղթանակ կորզել, սակայն ստեղծված նպատսավոր պահից չօգտվեցին: Գրանցվեց 1:1հաշիվը: «Արարատ –Արմենիան» շարունակեց առաջնությունում մնալ միակ թիմը,որը սեփական հարկի տակ անպարտելի է:ՀՀ չեմպիոնը ընթացիկ առաջնւոթյունում իր հարկի տակ անցկացրած 10 հանդիպումներից 7-ում հաղթել է, 3խաղաում ոչ-ոքի էխաղացել: Այդ 10 խաղում խփել է՝21, ու բաց թողել ՝6 գնդակ: Այս խաղից հետո «Արարատ — Արմենիան» իր վաստակած միավորների քանակը հասցրեց 37-ի և մնաց 1-ին հորիզոնականում: «Շիրակը» իր ակտիվում ունեցած 29 միավորով մնաց 6-րդ տեղում:
©2020 Armenian Soccer