Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ-Արմենիան» շատ մոտ է 2 –րդ անգամ անընդմեջ ՀՀ չեմպիոն հռչակվելուն

ՀՀ բարձրագույն  խմբի առաջնության նախավերջին ՝ 27-րդ տուրում  ՀՀ չեմպիոնի հավակնորդ «Արարատ-Արմենիան»  մրցեց  մրցանակային տեղը գրավելու հույսը լիովին կորցրած Երևանի «Արարատի» հետ:   Վարդան Մինասյանի սաներն, որոնք 2-րդ անգամ ՀՀ չեմպիոն դառնալու հիանալի շանս են պահպանում այսօր ևս մեկ կարևոր քայլ կատարեցին  այս ճանապարհին:  Խաղի 88 –րդ րոպեին  Յուսուֆ Օտուբանջոն գրավեց Արարատի» դարպասն ու 1:0 հաշվով   հաղթանակ   պարգևեց: Այս հաղթանակի շնորհիվ  Մինասյանի սաները  վաստակած 49 միավորով  կրկին ստանձնեցին առաջատարի դերը: Նոան 48միավորով ընթանում է 2-րդ ,իսկ «Շիրակը» ՝ 46 միավորով ՝3 –րդ տեղը:  3 –րդ տեղի  համար պայքարում կարևոր նշանակություն կունենա վաղը՝ հուլսի 8-ին  կայանալիք  «Լոռի» — «Ալաշկերտ»      հանդիպումը:  

©2020 Armenian Soccer