Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում այսօր՝ տեղի ունեցավ ՀՀ գավաթի ընթացիկ խաղարկության «Արարատ-Արմենիայի» և «Գանձասար-Կապանի» կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը:Այն ինչպես և այս թիմների կիսաեզրափակչի 1-ին խաղը անցավ ՀՀգործող չեմպիոն «Արարատ -Արմենիայի» առավելությամբ: Այս անգամ ՎարդանՄինասյանի սաները կապանցիներին պարտության մատնեցին 2:0հաշվով: Երևանի թիմի կազմում 29 –րդ և 90-րդ րոպեներին աչքի ընկան Ալեխանդրո Մենեսեսն ու Յոան Գուֆրանը:Նկատենք, որ «Գանձասրա-Կապանը» 70-րդ րոպեից մնացել էր 10 հոգով, խաղադաշտից հեռացվել էր Դավիթ Տերտերյանը:
Երկու հանդիպումների արդյունքով ընդհանուր՝3:0 հաշվով հաղթանակ տոնեց «Արարատ-Արմենիան», ու մտավ եզրափակիչ, ուր գլխավոր մրցանակը վիճարկի կիսաեզրափակչում «Ուրարատուին» պայքարից դուրս մղած «Նոայի» հետ:
2020 Armenian Soccer