Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Բրատիսլավայի «Սլովանը», որում հանդես է գալիս մեր հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, փետրվարի 1-ին ԱՄԷ-ում ստուգողական խաղ է հայտարարել «Արարատ-Արմենիայի» հետ:
Այսօր երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հաստատել է այդ օրերին ակումբի՝ ԱՄԷ-ում լինելու փաստը:
««Արարատ-Արմենիա» Ֆուտբոլային ակումբն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում.
Պատրաստվելով 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածին «Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաքը կսկսի Երևանում Հունվարի 9-ից, ապա հունվարի 28-ից կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։
Հավաքի շրջանակներում «Արարատ-Արմենիան» կանցկացնի ընկերական հանդիպումներ։ Մրցակիցների մասին ինֆորմացիան հայտնի կդառնա ավելի ուշ »,-ասվում է ակումբի տարածած մամուլի հաղորդագրությունում:
©2022 Armenian Soccer